Լրահոս
Օրվա լրահոսը

41 մեծամասնական պատգամավորների մասին` «Ալի բաբան եւ 40 ավազակները» (Տեսանյութ)

Փետրվար 16,2012 15:40

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ ներկայացուցչի այն հեգնանքին, որ եթե դուք էլ ունենայիք 41 մարդ` դուք էլ դեմ չէիք լինի մեծամասնականին ու կառաջադրեիք` պատասխանեց, որ «դա մեծ պատիվ է, որ մենք չունենք նման 40 մարդ, ասում են` Ալի բաբան եւ 40 ավազակները»:

Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե այդ 41 պատգամավորներն իսկապե՞ս իր համար զուգադրվում են ավազակների հետ: Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես պիտակավորմանը դեմ է եւ դա կատակ էր. «Խոսքն այն մասին է, որ եթե մենք նայենք ՀՀԿ ցուցակը, կտեսնենք, որ ցուցակով ընդգրկված անդամների թիվը մոտ 40 հոգի է, բայց դա այս 40-ի հետ կապ չունի: Այ, մնացած 26-ը մեծամասնականով ընդգրկված է, այսինքն` 2 խողովակներն էլ կուսակցությունն օգտագործում է` մեկ նպատակի համար` բացարձակ մեծամասնություն ունենալ: Այսինքն` Հանրապետականը չի գնում բազմակարծության մեջ հաղթելու իր հիմնավորումներով: Նա ուզում է ունենալ թվային բացարձակ մեծամասնություն` անգամ առանց այլ կոալիցիայի անդամ կուսակցությունների թվի: Սա մերժելի է: Ինչ վերաբերում է մեծամասնականին, ընդամենը երեւի 10, մաքսիմում 15 պատգամավոր, որոնք ընտրված են մեծամասնականով, կատարում են իրենց աշխատանքները` որպես անկախ պատգամավորներ: Մեծ մասն ընդգրկվում է ՀՀԿի կողմից: Սա հասկանալի է, որովհետեւ փողը բերում է իշխանություն: Ուզում են այդ մեթոդով մյուս գումարման ԱԺում ունենալ բացարձակ մեծամասնություն»:

Լարիսա Ալավերդյանը հիշեց, որ  ըստ Սահմանադրության` պատգամավորը պետք է քվեարկի իր խղճի եւ համոզմունքների համաձայն. «Կարծես թե նրանց խիղճն ու համոզմունքը դառնում է միասնական մի բան: Ի դեպ, հնարավոր է, որ բոլոր այդ պատգամավորները խղճով եւ մտքով կարծում են, որ կարելի է կեղծարարություն անող խմբակցության անդամ լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829