Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները նկատողություն ստացան կառավարության շենքի առջեւ հավաքվելու համար (Տեսանյութ)

Փետրվար 16,2012 14:59

Այսօր մի քաղաքացի կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարներին նկատողություն էր անում, որ իրենց բողոքը հայտնելու համար ամեն հինգշաբթի հավաքվում են այդտեղ: Նա հորդորում էր հեռանալ ու ազատել տարածքը՝ պնդելով, որ անցորդների համար քայլելու տեղ չեն թողնում: Այս հորդորը առաջացրեց ցուցարարների դժգոհությունը ու փոխադարձ անձնական վիրավորանքները վերածվեցին վեճի:

Հիշեցնենք, որ ամեն հինգշաբթի ցուցարարներին նկատողություն անելու համար մի տարեց կին էր գալիս, որը բարձրաձայն գովաբանում ու շնորհակալություն էր հայտնում ՀՀ նախագահի ու վարչապետի աշխատանքի համար: Ցուցարարների դիտարկմամբ, իշխանությունների կողմից հանձնարարություն ստացած ու «ծախված» այդ կնոջը ավելի երիտասարդն էր եկել փոխարինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829