Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ինչո՞ւ չքննարկենք մեծամասնական 41-ը 131 դարձնելու հարցը»

Փետրվար 16,2012 14:52

Այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած լսումներին, որոնք վերաբերում էին համամասնական-մեծամասնական ընտրակարգին:

Պարոն Դավթյանն առաջարկեց թերությունները վերագրել ոչ թե միայն մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգին և հավելեց. «Այս տարիների ընթացքում համամասնականի տեղերն անընդհատ ավելացրել ենք, բայց ընտրական գործընթացներն այդ նույն համամասնությամբ չենք լավացրել: Իսկ ինչո՞վ է պայմանավորված 131 թիվը: Պատմությունից հայտնի է, որ այն կապվում է 131-րդ կաթողիկոսի հետ: Ուստի այս հարցում միակ տրամաբանությունն այն է, որ այդտեղ ընդհանրապես տրամաբանություն չկա: Այդ տրամաբանությամբ կնշանակեր, որ այսօր 132 պատգամավոր պիտի ունենայի՞նք: Ուստի ինչո՞ւ չքննարկենք նաև մեծամասնական 41-ի փոխարեն 131 պատգամավոր ունենալու հարցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829