Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն` «Ժառանգությանը». «Լավ է Թեղուտի պատմությունն եղավ եւ ձերոնք գնացին գերանների կողքը պառկեցին` նկարվեցին»

Փետրվար 16,2012 14:39

Համամասնական ընտրակարգին անցնելու ԱԺ երեկվա լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը մոնիտորինգ է արել ու տեսել, որ լսումներին ամենաշատ թվով ներկայացված են եղել ՀՀԿ պատգամավորները, իսկ ընդդիմադիր թեւը ներկայացնողներն իրենց ելույթներից հետո լքել են դահլիճը: «Հ/կները նույնպես «րոպեավճարի» հոգեբանությամբ եկան ու ամպագորգոռ ելույթներից հետո շուտ գնացին: Սա այն հարցերի պատասխանն է, որ սա ընդամենը քաղաքական PR էր` ընտրությունների նախաշեմին»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պարոն Սահակյանի այս դիտարկմանն ի պատասխան` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Արդյոք PR ակցիա չի՞ վիրահատություններ անելը, բնակարան նվիրելը, ակնոցներ բաժանելը: Ամոթ, եթե ես բարեգործություն անեմ ու վեր կենամ ասեմ՝ բարեգործություն եմ արել»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 7 պատգամավոր քվեարկել է ուրիշի փոխարեն` հավելելով, որ մոտենում է Մեծ պահքի շրջանը եւ հանրապետականներին Աստված կների:

Aravot.am-ի հարցին, որ կան բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես է մի պատգամավոր քվեարկում ուրիշի փոխարեն, օրինակ՝ Հերմինե Նաղդալյանի քվեարկությունը տեսախցիկները լավ արձանագրել էին, այդ քայլով ո՞ւմ եք ուզում խաբել` ընդդիմությա՞նը, թե՞ քաղաքացիներին, որովհետեւ նրանք ակնհայտ տեսնում են մի բան, դուք արձանագրում եք այլ բան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Իսկապես արատավոր երեւույթ է, ես չեմ անում նման բան: Ես չեմ ուզում այստեղ արդարացնել կամ նման մի բան, այնուամենայնիվ, մենք պետք է կարողանանք վեր կանգնել նման երեւույթներից»:

Տիկին Ալավերդյանը նեղացած էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խտրական վերաբերմունքից. «Այսօր Արցախ է մեկնել ԱԺի պատվիրակություն` մասնակցելու 20-ամյակին նվիրված կոնֆերանսին: ԱԺ նախագահը չի ընդգրկել պատվիրակության մեջ եւ չի հրավիրել «Ժառանգության» որեւէ անդամի: Դա ձեւ չի»:

Լարիսա Ալավերդյանի տարբեր քննադատություններին ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանն ասաց. «Հազար ներողություն, հին ոջիլի պատմությունն եք հիշեցնում: Լավ է՝ այդ Թեղուտի պատմությունն եղավ եւ ձերոնք գնացին գերանների կողքը պառկեցին` նկարվեցին: Չեմ հիշում որեւիցե մի դեպք, երբ Գուգարքից կամ այլ տեղերից բազմաթիվ հարցեր են եղել, ճանապարհ է փլուզվել, մենք բոլորս կանգնել ենք այնտեղ, դուք էլ լինեիք: Փոխարենը` եթե նույն տարածաշրջանից 15 հոգի գային կառավարության առջեւ կանգնեին` անպայման Զարուհի Փոստանջյանն իր կեցվածքով կկանգներ նրանց մեջտեղը եւ կառաջնորդեր շարժումը»: Լարիսա Ալավերդյանը ասաց, որ ոջիլի պատմությունը հիշեցնելու է այնքան ժամանակ, մինչեւ ոջիլը չոչնչանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829