Պարզվում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ Լեվերկուզենի «Բայերի» որոշ ֆուտբոլիստներ մտածել են ոչ այնքան խաղի, որքան կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկը ձեռք գցելու մասին:
Այս մասին գրում է գերմանական մամուլը` նկատի ունենալով պաշտպաններ Միհալ Կադլեցին եւ Մանուել Ֆրիդրիխին: Կադլեցին հաջողվել է ընդմիջման գնալու ճանապարհին Մեսսիին համոզել փոխել մարզաշապիկները, սակայն Ֆրիդրիխը հանդերձարանում «ավարը» նրանից խլել է: Այդուհանդերձ, Կադլեցը նույն կերպ արդեն խաղից հետո վերադարձրել է արգենտինացու շապիկը:
Բնականաբար, այս ամենը դուր չի եկել «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերին, որն ասել է. «Այն, ինչ արել են այդ երկուսը, խղճահարության է արժանի: Ես դեռ չեմ խոսել նրանց հետ, բայց դա անպայման կանեմ: Վստահ եմ, որ նրանք Մեսսիի շապիկը լավ գնով կվաճառեն աճուրդում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ