Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեպը դուրս ա գալիս սրտից, սիրտը մտքին ա դրդում ու ստացվում ա ռեպ»

Փետրվար 16,2012 14:41

Արսենն ու Դավիթը ընկերներ են` երկուսն էլ ռեպեր, միասին ստեղծագործում են ավելի քան 3 ամիս: Հենց համագործակցության շրջանում էլ ծնվեցին իրենց նոր անունները` Dilong (ազգանվան առաջին տառերից և անգլերեն long բառից, քանի որ բարձրահասակ է) և Dato (ըստ վրացերենի, ինչպես ինքն է ասում, ընկերներն են այդպես ցանկացել. Վրաստանում շատ բարեկամներ ունի): Համատեղ գրած առաջին ռեպը կոչվում է այսպես ` «Մեղքս ո՞րն ա» : Հիմքում սիրային պատմություն է` տխուր ավարտով, զույգերը բաժանվում են, քանի որ տղան զոհ է գնում խարդավանքներին:

Dilong-ը հիշում է` երգի վերաբերյալ հնչել են ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ. «Ինձ ասում էին` ձենդ երեխու նման ա, քեզ մոտ չի ստացվում, բայց ես ունեի նպատակ, դրա համար էլ նրանց չէի լսում» ,- ասում է նա ու հավելում, որ իրեն ոգեշնչողը ռեպեր Notorious B.I.G-ին է: Dilong-ը 19 տարեկան է, ստեղծագործում է ավելի քան 10 տարի: Պատմում է` Dato-ի հետ ծանոթությունը պատահական է եղել. «Մենք հանդիպեցինք ընկերներիցս մեկի միջոցով, ինձ երաժշտական ծրագիր էր հարկավոր. արդյունքում ծնվեց մեր համագործակցությունը»: Խումբը համալրվել է 2 երգչուհիներով` մեկը վոկալիստ, մյուսը` ռեպեր: Այն բաղկացած է նաև այլ անդամներից

և կոչվում է՝«4-ից 6 մաֆյա»: Յուրաքանչյուր երգից հետո մասնակիցները հավաքվում են և միասին քննարկում:

Dato-ն ստեղծագործում է հայերեն, իսկ Dilong-ը ` անգլերեն, քանի որ երկար տարիներ ապրել է Ամերիկայում, պատմում է. «14 տարի այնտեղ եմ անցկացրել, շատ բան եմ սովորելէնտեղի մշակույթից, դա ինձ օգնում է թեմաների ընտրության հարցում: Ես նաև հասկացա, որ հայը` լինի աղջիկ, թե տղա, պիտի ապրի Հայաստանում, քանի որ նրա ազգանունը վերջանում է յան- ով»,- ասում է նա, իսկ ընկերը կատակում է.  «Մարդ էլ կա ` յան ազգանունով, բայց իրա յաննա տարած»:Տղաները պատմում են ` իրենց կարիերայի ընթացքում եղել են խոչընդոտներ և հիասթափություններ, սակայն միշտ էլ գտնվել է ոգեշնչող ուժ: Մասնավորապես Dato-ն հիշում է. «Քրոջս ծնունդին հավաքվել էինք Երևանյան կարաոկեներից մեկում, ինձ խնդրեցին ռեպ կարդալ և ես չկարողացա մերժել: Կատարումիցս հետո այնտեղ գտնվող մի խումբ անծանոթներ մոտեցան ինձ, նրանք ուզում էին տեսնել իմ դեմքը, նրանց հետաքրքրում էր իմ ես-ը, դա ինձ նոր ուժ տվեց»: Dato-ն նաև դերասանությամբ է զբաղվում, մարմանվորում է Արտյոմի դերը է`«Գեներալի աղջիկը» ֆիլմում: Նա նաև տեսահոլովակ ունի նկարահանած` «Եկել ենք, մնանք» վերնագրով:Dilong-ը առանձնանում է իր հագուկապով, նախընտրում է բոթասներ ու լայն տաբատներ, իսկ Dato-ի համար որևէ սահմանափակում չկա, քանի որ, ինչպես ինքն է ասում` ռեպերլինելու համար պարտադիր չէ հագնել փողոցային հագուստ, նա ավելի շատ ջինսեր է նախընտրում: Տղաները, սակայն, իրենց լիարժեք ռեպերներ չեն համարում. «Այդպիսին կհամարվենք միայն այն ժամանակ, երբ կապրենք փողոցային կյանքով,  կոպիտ ասած, մուրացկանի նման ու մեր երգերում 100% կարտահայտենք այն, ինչ մտածում ենք»,- ասում է Dato-ն ու հավելում,- «Ռեպը դուրսա գալիս սրտից, սիրտը մտքինա դրդումա ու ստացվումա ռեպ» : Նա 26 տարեկան է, ստեղծագործում է ավելի քան 6 տարի: Անկեղծանում է ` առաջին խոստովանությունը կատարել է հենց ռեպի միջոցով և արժանացել համաձայնության: «Ես մտածեցի եթե երգի միջոցով ինչ-որ մեկը սիրեց ինձ, ուրեմն ես կարողանում եմ երգի միջոցով ինձ սիրել տալ» ,- ասում է նա և խոստովանում `դա իր համար նոր ուղիներ բացեց:

Տղաներն այժմ նոր ռեպ են պատրաստում `«Մահը անժամ է» վերնագրով: Գաղափարը մեկն է` մարդ պետք է ապրի այնպես, որ չխախտի Աստծո պատվիրաններից գոնե մի քանիսը:

 

 

 

 

 

 

 

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829