Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքերի սեյսմիկ անվտանգությունը հրատապ է դարձել

Փետրվար 16,2012 14:13

Հայաստանում հաճախակի դարձած երկրաշարժերով մտահոգված՝ արտակարգ իրավիճակների նախարարն այսօր կառավարության նիստում բարձրացրեց տարածաշրջանում միակ ու Գառնիում գտնվող ստորգետնյա սեյսմիկ կայանի վերագործարկման հարցը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ ավելի քան 10 տարի է՝ Գառնիի կայանը չի գործում, անհրաժեշտ են նոր սարքավորումներ: Սեյսմիկ անվտանգությունը ապահովելու նպատակով կառավարությունը հաստատեց Երեւանի դպրոցներում, հիվանդանոցներում, պետական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժերի ժամանակ գործողությունների եւ վարքականոնների պիլոտային ծրագիրը:

Իսկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ զեկուցեց, թե քաղաքաշինության ոլորտը սեյսմիկ անվտանգության առումով ինչ վիճակում է: Նրա խոսքերով, վերամշակվել ու հաստատվել են սեյսմակայուն շինարարության նորմերը, ավելի քան 20 փոփոխություններ են արվել ու Երեւանում հողերի սղությունը հաշվի առնելով, վերանայել են հարկերի խնդիրը: Նախարարի խոսքերով, մշակվել ու գործողության մեջ է դրվել բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի տեխնիկական վիճակի անձնագրավորման մասին փաստաթուղթը, որը թույլ է տալիս բարձր մակարդակով հետազոտել շենքերի տեխնիկական վիճակն ու գնահատել պիտանելիությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ կառավարության ընդունած համապատասխան կանոնակարգերը վերաբերում են նոր կառուցապատվող շենքերի սեյսմակայունությանը, բայց առաջնահերթ է նաեւ արդեն գոյություն ունեցող շենքերի սեյսմակայությունը ամրապնդելու խնդիրը: Վարչապետի խոսքերով, ՀԲ-ն մոտ մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ է նախատեսել հասարակական շենքերի, դպրոցների սեյսմիկ անվտանգությունը ապահովելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829