Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թեեւ անկուսակցական է, բայց ներկայացնում է Հանրապետական կուսակցության քաղաքականությունը: Այս մասին ասաց հենց ինքը՝ նախարարը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ վարչապետը անկուսակցական նախարարներին ուղղորդում է Հանրապետական կուսակցություն:
«Մենք ունենք քաղաքական կառավարություն, եւ ես, ըստ էության, կառավարություն եմ ընդգրկվել Հանրապետական կուսակցության քվոտայով: Դա նշանակում է, որ ես իրականացնում եմ Հանրապետական կուսակցության քաղաքականությունը՝ ինձ վերապահված ոլորտով: Դրանից հետո իմ կուսակցական լինելը կամ չլինելը, իմ գործունեության բովանդակության վրա որեւէ նշանակություն չունի»,- ասաց նախարարը՝ շեշտելով իր անկուսակցական լինելը. «Երբ կուսակցական դառնամ, անպայման կհրապարակեմ»:
Իսկ ինչ վերաբերում է կուսակցական դառնալու՝ վարչապետի հորդորների մասին լուրերին, նախարարը վստահեցրեց, որ իրեն նմանատիպ հորդոր ու պահանջ երբեւէ չեն ներկայացրել. «Այս պարագայում նման պահանջ չէր էլ կարող լինել, նման խնդիր չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև