Լրահոս
Օրվա լրահոսը

«Բջջայնամոլությունը» եւ հետևանքները

Փետրվար 16,2012 13:53

 16-ամյա Անժելան զարմանում է, թե ինչպես է նախկինում կարողացել ապրել առանց բջջայինի  «Հիմա բջջայինս միշտ ինձ հետ է, ավելին` իմ ձեռքում, ոնց որ իմ օդն ու ջուրը լինի», – ասում է նա: Մինչդեռ 19-ամյա Լիլյան բջջայինին այնքան էլ կարևորություն չի տալիս, ասում է. «Էն աստիճան կախվածություն չունեմ, որ բջջայինս միշտ բազկաթոռի տակից եմ գտնում»: «Որ հեռախոսս ձեռքիս չի լինում, ոնց որ կեսս հետս չլինի», – ասում է Շուշաննա Ասիչյանը: Արտակ Մուսաելյանի համար էլ բջջայինը փոխարինում է ժամացույցին, օրացույցին, ապահովում է ինտերնետով, երբ ձեռքի տակ համակարգիչ չի լինում. «Բջջայինն ավելի հաճախ է պետք գալիս, քան կուզենայի», – ասում է նա:

Նյարդաբան Լարիսա Ստեփանովնայի համոզմամբ` երկար ուսումնասիրություններ են պետք բջջայինի պատճառած վնասների մասին խոսելու համար. «Այդ մասին ես գիտեմ այնքանով, որքանով սովորաբար գրում են կամ խոսում», – ասում է նա: «Բջջայինը բնականաբար ազդում է ներվային սիստեմի վրա, այն կարող է նաև որոշ ուռուցքների պատճառ դառնալ: Դրա դեմ հատկապես պայքար էր գնում Սկանդինավյան երկրներում, քանի որ այնտեղ սա ավելի մեծ ու զգալի խնդիր էր դարձել, այնտեղ բժիշկները նույնիսկ դեմ գնալով բիզնեսին բարձրացնում էին իրենց ձայնը խնդրի լուծման համար»: Բջջայինի պատճառած վնասները բազմաթիվ են, դրանք կարող են հանգեցնել հիվանդությունների: Նյարդաբանի խոսքով` այն մարդիկ, ովքեր շատ են շփվում էլեկտրոնային սարքերի հետ` այդ թվում նաև բջջային հեռախոսի, նրանց մոտ դիտվում են ներվային սիստեմի խանգարումներ` սկսած նեվրոզանման սինդրոմներից, անոթային կարգավորման խանգարումներից, մինչև արյան ճնշման տատանումներ, իսկ այս ամենը ժամանակին չկանխարգելելու դեպքում կհանգեցնի ավելի խորացված հիվանդությունների, օրինակ` վեգետատիվ անոթային դիստոնիան կարող է դառնալ խրոնիկ հիվանդություն:

Բժիշկները հավաստում են, որ բջջայինը արգելվում է պահել սրտին շատ մոտ օրինակ` ծոցագրպանում, քանի  որ  արձակած  ճառագայթները  արագացնում  են  սրտի  աշխատանքը: Իսկ  ամենամեծ  վնասը  կրում  է  ականջը. բջջայինով  շատ  խոսելը  վատ  լսողության  պատճառ  է  դառնում: Բջջային հեռախոսը հատկապես վտանգավոր է համակարգչի, ծխախոտի, սուրճի և ալկոհոլի «ուղեկցությամբ»:

 Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829