Լիաննա Արոյանը, Վարդինե Ավագյանը, Երվանդ Մաթոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» նախագծի երեկվա ամենահուզված մասնակիցներն էին: Առաջին գալահամերգի ամփոփիչ փուլն էր, նրանք հայտնվել էին «վտանգավոր գոտում». անցած համերգից ժյուրին եւ հեռուստադիտողը հենց այս մասնակիցներից էին դժգոհ մնացել: Երիտասարդ երգիչներն անհանգիստ էին, բայց հեռանալուն չէին հավատում: «Վտանգավոր գոտում» հայտնվեց մասնակիցներից նաեւ Լիլիթ Խաչատրյանը, հուզվեց, վախեցավ, բայց այստեղ նրան սպասվում էր ոչ թե նախագիծը լքելու «բոթը», այլ ծննդյան անակնկալ շնորհավորանքը: Լիլիթը ծաղիկներ ստացավ, իսկ նրա ընկերները չլքեցին «Հայ սուպերսթարը»: Նախագծի ռեժիսոր, պրոդյուսեր Աննա Թադեւոսյանն ասում է. «Քանի որ սա առաջին համերգն էր, իսկ առաջին համերգին միշտ հուզվածություն կա, ինչը կարող է խանգարել անգամ պոտենցիալ ունեցող մասնակցին, որոշեցինք նորից հնարավորություն տալ նրանց աշխատելու»: Ռեժիսորը նաեւ հաճելիորեն զարմացած է. քվեարկության արդյունքները փաստում են, որ նախագծի 5-րդ եթերաշրջանն ընդունվել է հասարակության կողմից:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանրամասները՝ «Առավոտ երիտասարդականում»:
«Առավոտ» օրաթերթ