Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանի փշալարից տուժածները

Փետրվար 16,2012 12:31

Տավուշի մարզի Դեղձավան գյուղը 3,5-4 կմ սահման ունի Վրաստանի հետ: 2007 թվականին սահմանին անցկացվել է փշալար: Դրանից Դեղձավան համայնքը վնասներ է կրում: Փշալարն անցկացնելիս, շինարարական աշխատանքների ժամանակ խոշոր քարեր են գլորվել, ջարդել գյուղի 4-րդ ջրանցքի ջրատարը: Այդ պատճառով չի ոռոգվում ջրատարից չի ոռոգվում նախկինում ոռոգվող 60 հա հողատարածք:

Դեղձավանի 50 հա հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Գյուղացիները ռիսկ չեն անում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, քանի որ վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել:

Վրացի սահմանապահը գալիս , կանգնում է մեր սեփականաշնորհված հողերում,-դժգոհում է Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանը:

Նման իրավիճակը գոյություն ունի արդեն 5 տարի: Օրերս Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանը, գյուղի բնակիչները այդ խնդիրն առաջադրեցին Դեղձավան այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետն ասաց, որ կա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականը` փշալարից անդին սեփականաշնոհված հողեր ունեցող դեղձավանցիներին փոխհատուցել, տալով գյուղի տարածքում գտնվող այլ հողեր:

Դեղձավանի գյուղապետը մարզպետին ասաց, որ դեղձավանցիները համաձայն չեն նման ձեւով փոխհատուցմանը, քանի որ փշալարից այն կողմ գտնվող տարածքներն ամենաբերրի հողերն են: Նրանք ակնկալում են այդ հողերի համար պետությունից դրամական փոխհատուցում ստանալ:

Ընդհանուր առմամբ այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե: Իսկ փոքր համայնքի բյուջեն դրանց կարիքը շատ ունի: Դեռեւս 1994 թվականից գոյացել են հողի հարկի պարտքեր, որոնք ներկայումս կազմում են 2 միլիոն 902 հազար դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829