Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետը չի արդարացնում եղբորը

Փետրվար 16,2012 12:03

Հատված Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ հարցազրույցից

– Ոստիկանությունը հայտարարեց, որ վարչական տույժի է ենթարկել Ձեր եղբորն ու մտերիմներից մեկին՝ ընտրություններից հետո քաղաքում մեքենաների շքախմբով  շրջելու եւ բարձր ազդանշաններ արձակելու համար: Դուք հետեւելո՞ւ եք, որ Ձեր եղբայրը վճարի այդ տուգանքը:

– Բնականաբար, ցանկացած խախտում կատարող պետք է պատժվի: Դա ավտոմեքենաների սիգնալի հետ է կապված եղել: Բնականաբար, ժողովրդի անդորրը խախտելու համար վարչական տույժ է կիրառվել: Պետք է վարչական  հանձնաժողովը որոշի, թե ինչքան վճարի: Ով ուզում է լինի, պետք է պատասխան տա՝ իմ եղբայրը լինի, թե ամենահարազատ մարդը:

– Իսկ Դուք Ձեր եղբորը չէի՞ք զգուշացրել, որ Ձեր հաղթանակը ժողովրդի անդորրը խախտելու հաշվին չնշեին:

– Մեր թիմը մեծ է, ամեն մարդու չես կարող կոնտրոլ անել: Ըտենց ստացվեց, ըտենց էլ է լինում: Մարդիկ ուրախացել են իրենց հաղթանակի համար եւ ըտենց բացթողում են արել: Դա էդքան ահավոր բան չի, վարչական տույժը պետք է կիրառել:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829