«Առավոտը» «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունից ստացել է հաղորդագրություն, ըստ որի՝ Մաշտոցի պողոտայի այգում մի քանի օր շարունակ ցույց անող «ակտիվիստների փոխանցմամմբ, երբ իրենք փորձել են ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել և կես ժամ ժամանակ են տվել երիտասարդներին տոպրակը հանելու համար»: