Երեկ՝ փետրվարի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18–ի սահմաններում Վարդանանց և Ալեք Մանուկյանի փողոցների խաչմերուկի ստորգետնյա թունելում իրար են բախվել Երևանի բնակիչ, 1989 թ.ծ. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Կարեն Թռչունյանի վարած Mitsubishi Montero մակնիշի 33ՕՕ999 համարանիշի, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 1985 թ.ծ. Դավիթ Քանանյանի վարած BMW 325 մակնիշի ՆԵՌ–666 համարանիշի և Նոր–Արեշ 24 փողոցի բնակիչ 1983 թ.ծ Վարազդատ Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 19ԼՏ452 համարանիշի ավտոմեքենաները։
Օպելի Վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ