Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունը ցույց տվեց անկենսունակ է Հայաստանի իշխանական համակարգը

Փետրվար 16,2012 11:43

Եթե 2011 թվականը լիներ նախագահական, ոչ թե խորհրդարանական ընտրության տարի, ապա, կասկած չկա՝ տեղացած առատ ձյունը լինելու էր իշխանության թեկնածուին հասցված ամենամեծ հարվածներից մեկը։

Բանն այն է, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, նախագահականը տեղի է ունենում ոչ թե մայիսին, այլ փետրվարին։ Եվ եթե մինչեւ մայիս երեւանցրները եւ հանրապետության մյուս քաղաքների բնակիչները մոռանան, կամ հավանական է, որ մոռանան, թե ինչպես չէր մաքրվում ձյունը փողոցներից ու մայթերից փետրվարին, ապա նախագահի ընտրության պարագայում նրանք այդ բանը չէին մոռանա, որովհետեւ հենց այդ ձյան ու սառույցի վրայով կգնային ընտրության։ Թեեւ, միգուցե այդ ժամանակ իշխանությունները քափ ու քրտինքի մեջ փորձեին մաքրել այդ ձյունն էլ, սառույցն էլ, եւ եթե հարկ լիներ, ապա միգուցե հենց ՀՀԿ խորհրդի անդամ քաղաքապետին հանձնարարեին հանուն նախագահի՝ բահը վերցնել ձեռքն ու գործի անցնել սառույցն ու ձյունը հավաքելու համար։

Դժբախտաբար, Հայաստանում իշխանությունը սկսում է քիչ թե շատ աշխատել միայն նախընտրական նկատառումներից ելնելով, եւ տարբեր մակարդակներում իշխանության մարմինները իրենց պաշտոնական պարտականությունը կատարում են միայն նախընտրական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ ցավալին թերեւս կլինի այն, որ հանրապետության տարբեր քաղաքների բնակիչները իսկապես մոռանան, մայիսին մոռանան, թե ինչպես էին կաթվածահար եղել ֆիզիկապես եւ բարոյահոգեբանական առումով, երբ Երեւանում եւ այլ քաղաքներում պարզապես մի փոքր առատ ձյուն էր եկել։ Մինչդեռ պետք է հիշել, պետք է հիշել, որ էլի ձմեռ է գալու, գալու են դեռ ոչ նախընտրական ձմեռներ, եւ մենք կանգնելու ենք նույն չկոտրված սառույցի եւ կոտրած տաշտակի առջեւ։ Իսկ այս ամենն իրականում ի ցույց դրեց այն, թե որքան անկենսունակ է Հայաստանի իշխանական համակարգը։

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829