Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոալիցիան հանդուրժողական կլինի միայն իր ներսի՞ ուժերի հանդեպ

Փետրվար 16,2012 11:32

Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած կոալիցիոն նիստի մասին հրապարակվեց  միայն այն, որ «կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»:

Այս կապակցությամբ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց ոչ կոալիցիոն, բայց խորհրդարանական կուսակցության` «Ժառանգության» ներկայացուցչից: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ժլատ մամլո հաղորդագրությունից կարող եմ ենթադրել, որ կոալիցիան եւ հատկապես ՀՀԿ-ն ընդունում են, որ հայաստանյան քաղաքական միջավայրում անհանդուրժողականության աղբյուրը հենց իրենց ներսում է եւ որ առաջին հերթին իրենք պետք է հանդուրժող լինեն ու պահպանեն ազնիվ եւ քաղաքակիրթ մրցակցության կանոնները: Իսկ թե նրանք ինչպես կիրացնեն այդ ամբողջը մնացյալ քաղաքական ուժերի հետ հարաբերություններում ու մրցակցությունում, եւ ինչպես կապահովեն ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը, մենք դեռ կտեսնենք: Թեպետ, դատելով այս օրերին «Ժառանգության» ու նրա առաջնորդի վրա փոքր տրամաչափի ՀՀԿ-ական քարարձակումներից, դժվար չէ պատկերացնել, թե որն է իշխող ուժերի պատկերացումը հանդուրժողականության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829