Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն կարիքը չունի Քոչարյանի ակտիվությանը սպասելու

Փետրվար 16,2012 11:17

 Հատված ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից

Դաշնակցությունը սպասու՞մ է Ռոբերտ Քոչարյանին։

– Ռոբերտ Քոչարյանի կողմնակից դաշնակցությունը իրեն ոչ հրապարակավ, ոչ էլ հոգու խորքում չի համարում, դաշնակցությունը իր հաղթանակի կողմնակիցն է։ Մենք ինքնուրույն կուսակցություն ենք եւ Հայաստանի քաղաքական բեմում գոյություն ունենք 120 տարի, որոնցից զգալի մասը մեր դերակատարությունը եղել է որոշիչ, եւ խոսքը միայն Առաջին հանրապետության կամ նախորդող տարիների մասին չէ։ Մեր գոյությունը նույնիսկ սփյուռքում կարեւորագույն գործոն է, կոմունիստական կուսակցության ցանկացած համագումար սկսվել է դաշնակցությանն ուղղված անեծքներից։ Այսինքն՝ մենք դերակատար ենք եղել միշտ եւ հիմա էլ ենք դերակատար, դրա համար մենք կարիքը չունենք այս կամ այն քաղաքական գործչի ակտիվությանը սպասելու, որպեսզի ինքներս

ակտիվանանք։ Որպես կանոն կուսակցությունները կարող են սպասել, որ այս կամ այն քաղաքական գործիչր ինքը այդ քաղաքական ուժին միանալու հայտ ներկայացնի, ցանկություն հայտնի կամ հայտարարարություն անի, ինչպես եղավ Վարդան Օսկանյանի դեպքում։ Կանի՞ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարարություն, թե՞ ոչ, ես դեռ չգիտեմ, բայց մենք շարժվռւմ ենք ինքնուրույն օրակարգով։

էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829