Վարդան Օսկանյանը այլևս ԲՀԿ անդամ է, այս մասին Tert.am-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր և ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության համակարգող Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ երեկ ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ արտերկրից վերադառնալուց հետո կուսակցությունում քննարկվել է երկու հարց. ընդունված է համարվել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դիմումը և որոշվել է ԲՀԿ համագումարի օրը:
ԲՀԿ համագումարը նշանակվել է մարտի 17–ին և կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: