Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն էլ անվանել են դավաճան

Փետրվար 16,2012 10:58

Անդրադառնալով այն հարցին, թե այնուամենայնիվ ինչո՞ւ 2008-ին չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Արթուր Բաղդասարյանն ասել է. «Իսկ ինչո՞ւ պիտի միանայի մի քաղաքական  գործչի, որի ամբողջ քարոզչությունն ուղղված էր դեպի մեր կուսակցությունը եւ անձամբ ինձ, երբ ինձ անվանում էր նույնիսկ ազգի դավաճան»:

«ՉԻ»- Արթուր Բաղդասարյանը,  իհարկե, ճիշտ է արել, որ չի միացել իրեն «ազգի դավաճան» անվանած Տեր-Պետրոսյանի հետ, այլ գերադասել է կոալիցիոն հուշագիր ստորագրել իրեն «ազգի դավաճան» անվանած Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո: Այդպես էլ է պատահում. եթե մարդը կանգնած է հյուսիսային բեւեռում, որ ուղղությամբ էլ քայլի՝ դեպի հարավ է շարժվելու: Նույնն էլ Արթուր Բաղդասարյանի դեպքում է. ում հետ էլ համագործակցեր՝ վերջում ստացվելու էր, որ իրեն «ազգի դավաճան» անվանածի հետ է համագործակցել: Դե եթե այդպես է՝ ավելի լավ չէ՞ միանալ նրան, ով  համ ազգի դավաճան է անվանում, համ էլ  կարգին պաշտոններ է առաջարկում: Այնպես որ՝ Արթուր Բաղդասարյանը միանգամայն ճիշտ է վարվել: Ինչո՞ւ պիտի ծառայություններն անվճար մատուցեր:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829