Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թռի, գել ախպեր

Փետրվար 16,2012 10:40

Հայաստանի բնապահպանության նախարարությունը նախատեսում է այս տարի պատվիրել երկու հարյուր գայլի ոչնչացում։ Այդ գործը կազմակերպելու համար ՀՀ կառավարության այսօր կայանալիք նիստում նախատեսվում է բնապահպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ քսան միլիոն դրամ։ «Վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգեւատրման մեխանիզմներ չեն կիրառվել, եւ այդ գործընթացի բացակայությունը հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին։ Այս հանգամանքն առաջ է բերել ոչ միայն սոցիալտնտեսական, այլ նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարիներին արձանագրվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներում՝ մի շարք կենդանատեսակների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով»,- այսպես է հիմնավորել գայլերի ոչնչացման անհրաժեշտությունը բնապահպանության նախարարությունը։ Նշված քսան միլիոնը ուղղվելու է գայլերի ոչնչացման համար որսորդներին վճարվելիք պարգեւավճարներին։ Սպանված յուրաքանչյուր գայլի դիմաց որսորդը կստանա 100 հազար դրամ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829