Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրերի գինը

Փետրվար 16,2012 10:29

Մի քանի շաբաթից խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կոալիցիոն կուսակցությունները սեղանին են դնելու հերթական նախտընտրական ծրագրերը և սկսելու են դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել մեր ժողովրդի համար դրանց կենսական նշանակությունից:

Համամասնական ընտրակարգին անցնելը նախընտրական խոստում է, որ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերում ուղղակիորեն է արտացոլված: Երբ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժերն անցած 5 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, իսկ հասարակական-քաղաքական պահանջի ձեւակերպման պարագայում բացահայտ մերժում են, նշանակում է` պարզապես չեն կատարում իրենց խոստումները: Իհարկե, սա եզակի դեպք չէ եւ գուցե ավելի փոքր խոստմնազանցություն է համատարած ձախողումների ֆոնին:

Այս պահվածքը արժեզրկում է առհասարակ նախընտրական ծրագիրը, նախընտրական խոստումներ ասվածը, ձեւավորում այն ընկալումը, թե իրական քաղաքականության մեջ դրանք ոչ մի նշանակություն չունեն, ձեւական բնույթ են կրում, հետեւաբար ինչ էլ առաջարկեն, լինելու է սուտ, պարզ խաբեություն, որի նպատակը միայն իշխանական աթոռներին նստելն է: Եթե սրան գումարում ես նաև իշխանությունը պահելու համար ոչ մի բանի առաջ չկանգնելու անցյալի դառը փորձը, պարզ է դառնում ժողովրդի հուսալքության և ընտրությունների հետ ոչ մի հույս չկապելումտածելակերպի պատճառը։

«ԵՐԿԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829