Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգովի դիմենք Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին գոնե այս ԱԺ ընտրություններին չմասնակցելու հորդորով

Փետրվար 16,2012 10:23

Հետաքրքիր է, որ արմատական ընդդիմության առանցքային դեմքերը նույնպես հակված չեն հույսեր կապել ընտրությունների հետ, դրսեւորելով ընտրությունների առիթով հետընտրական շրջանում համաժողովրդական բողոքի հուժկու ալիք բարձրացնելու ակնհայտ տրամադրություններ։ Գալիք խորհրդարանական ընտրությունները դիտելով որպես 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությամբ նշանավորված Սերժ Սարգսյան- Լեւոն Տեր-Պետրոսյան դաժան հակամարտության շարունակություն՝ երկրորդ արար, հակադիր, սակայն նույն նշանը բռնած ուժերը հերթական անգամ մղում են հասարակությանը դեպի անդունդ։ Գուցե փրկարար լուծումը հնարավոր է այդ կախարդված արյունոտ լաբիրինթոսից դուրս պրծնելո՞ւ միջոցով: Գուցե անհրաժեշտ է ազգովի դիմել Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին գոնե այս խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հորդորով։ Գուցե այդպես է հնարավոր խուսափել նոր արյունահեղությունից, քանզի որեւէ մեկի իշխանավոր լինել-չլինելը 2008 թվականի մարտի 1-ին որբացած մանկիկներից գեթ մեկի մի կաթիլ արցունքի արժեքը չունի։

Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայաստանի քաղաքագետներ միության նախագահ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829