Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Շարապովան եւ Սաշա Վույաչիչը որոշել են ամուսնության օրը

Փետրվար 16,2012 10:12

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դա այնքան էլ հեշտ չի եղել եւ ավարտվել է Շարապովայի թիմի հաղթանակով:
Համաշխարհային թենիսի ռուս սեքս խորհրդանիշի եւ «Էֆես Պիլսեն» բասկետբոլային ակումբի խաղացողի ներկայացուցիչներն այդ հարցի շուրջ 10 օր գաղտնի բանակցել են Ստամբուլում: Վույաչիչի գործակալն առաջարկել է հարսանիքը կազմակերպել մայիսին: Սակայն Մաշայի ներկայացուցիչները` մենեջերը, հարազատները եւ ամենամտերիմները, դեմ են եղել, քանի որ դա կնշանակեր, որ Շարապովան պետք է բաց թողնի «Ռոլան Գարոսը»: Չի անցել նաեւ օգոստոսին` օլիմպիական խաղերի ավարտից հետո երկշաբաթյա մեղրամսի գաղափարը, որովհետեւ այդ դեպքում էլ նա չի հասցնի նախապատրաստվել Ամերիկայի բաց առաջնությանը: Ընտրությունը կանգ է առել նոյեմբեր ամսվա վրա, երբ թենիսի մրցաշրջանն ավարտվում է: Ի վերջո կողմերի համաձայնությամբ հարսանիքի օրը նշանակվել է 10.11.2012-ին: Ու չնայած այդ ամսին սլովենացի փեսացուն զբաղված է լինելու Թուրքիայի բասկետբոլի առաջնությունում, ստիպված պետք է ինքն ակումբից արձակուրդ խնդրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829