Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շայդուլինը հեռացավ, Ռեբեցը եկավ

Փետրվար 15,2012 21:03

Այսօր  «Հարավակովկասյան երկաթուղի»  ընկերության գրասենյակում տեղի ունեցավ ընկերության նորանշանակ  տնօրեն Վիկտոր Ռեբեցին ներկայացնելու պաշտոնական արարողությունը:

Երկար տարիներ ընկերությունը ղեկավարած Շեւքեթ Շայդուլինը նոր աշխատանքի անցավ:  Նա կղեկավարի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության «Կույբիշեւ» մասնաճյուղային երկաթուղին: Պաշտոնական արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝  «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, անդրադառնալով  Վանաձոր-Ֆիալետովո  երկաթգծի կառուցմանը, ասաց, որ այն համարում է  հեռանկարային ու սոցիալական կարեւոր նշանակության ծրագիր:  Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, նա նշեց, որ այդ ուղղությամբ Իրանն ու Հայաստանը շարունակում են  համագործակցությունը.«Ծրագիրը իրատեսական է ու այն կիրականացվի միայն շարունակական համագործակցության արդյունքում»: ՀՀ Տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանն էլ հիշեցրեց, որ վերջին տարիներին աճել է ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների շրջանառությունը, մեծացել է երկաթգծի անվտանգությունը.«Ճանապարհը դարձել է անվտանգ ու արագ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829