Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրե. «Մենք ազգովի բոլորս էլ ժյուրի ենք, նախագահ ենք, նախարար». «Հայ սուպերսթարի 5»-ի 1-ին գալա համերգի արդյունքների մասին

Փետրվար 15,2012 21:21

Լիաննա Արոյանը, Վարդինե Ավագյանը, Երվանդ Մաթոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» նախագծի այսօրվա ամենահուզված մասնակիցներն էին: 1-ին գալա համերգի  ամփոփիչ փուլն էր, նրանք հայտնվել էին «վտանգավոր գոտում».  անցած համերգից ժյուրին եւ հեռուստադիտողն այս մասնակիցներից էր դժգոհ մնացել, նրանցից յուրաքանչյուրն  էլ անհանգիստ էին, հուզված, բայց հեռանալուն չէին հավատում: «Վտանգավոր գոտում» հայտնվեց մասնակիցներից նաեւ Լիլիթ Խաչատրյանը, հուզվեց, վախեցավ, բայց այստեղ նրան սպասվում էր ոչ թե նախագիծը լքելու «բոթը», այլ ծննդյան շնորհավորանքը լսելու անակնկալը: Նրա ծննդյան առթիվ էլ նախագծի կազմակերպիչները որոշել էին անակնկալ մատուցել ոչ միայն Լիլիթին, այլ նրա ընկերներին. 1-ին գալայից հետո մասնակիցներից ոչ ոք չհեռացավ «Հայ սուպերսթարից»: Նախագծի ռեժիսոր, պրոդյուսեր  Աննա Թադեւոսյանն ասում է. «Քանի որ սա առաջին համերգն էր, իսկ առաջին համերգին միշտ հուզվածություն կա, որն էլ կարող է խանգարել մասնակցին, ով ունի պոտենցիալ, որոշեցինք նորից հնարավորություն տալ նրանց աշխատելու»: Նախագծի ռեժիսորն 1-ին գալա համերգից հետո զարմացած է. տեսնելով քվեարկության արդյունքները՝ հասկանում է՝ նախագծի 5-րդ եթերաշրջանն ընդունվել է հասարակության կողմից եւ արդեն արժանացել սիրո:

«Վտանգավոր գոտում» հայտնված Վարդինե Ավագյան

 Վարդինե Ավագյանն ասում է՝ սպասում էր՝  կհայտնվի «վտանգավոր գոտում», զգացել էր վոկալային առումով այնքան էլ փայլուն չէր կատարել երգը, բայց անունը՝ որպես  նախագիծը լքող լսելով  եւ հեռանալու վտանգը զգալով՝«տոքսիկարդիա» զգաց, ասում է.  «Մի կողմից հանգիստ էի, մյուս կողմից անհանգիստ, ոնց որ մի կեսս մտածում էր՝ պետք է դուրս մնամ, մյուսը համոզված էր՝ մնալու եմ»: Վարդինեն որոշել է ամեն ինչ անել, սխալները շտկել եւ հաջորդ համեգին լավ արդյունք ստանալ:

Լիաննա Արոյան. «Այստեղ ենք սովորելու համար, դեռ կսովորենք»

 

Լիաննա Արոյանն էլ մինչեւ վերջին պահը, նույնիսկ երբ ինքն էր մնացել բեմում միայնակ կանգնած՝ որպես նախագիծը լքող ամենահավանական թեկնածու, իրեն հատուկ շարժունակությամբ ժպտում էր, համոզված էր, դեռ երգելու է այդ բեմում: Մեզ հետ զրույցում էլ ասում է. «Իմ կատարումն ինձ դուր չեկավ, բայց այստեղ ենք սովորելու համար, դեռ կսովորենք»:

Երվանդ Մաթեւոսյան. «Սովորելու համար շատ բան կա»

Հեռացողի վախը սրտում՝ Երվանդ Մաթեւոսյանն էլ չի ուզում բացառել, որ հնարավոր է ինքը լքեր նախագիծը, բայց ասում է. «Չէի ուզի դուրս գալ, որովհետեւ սա բոլորիս համար երկար ճանապարհ է, սովորելու համար շատ բան կա»:

Լիլիթ Խաչատրյան` այսօրվա հոբելյարը

Մասնակիցներից առավել հեռացողների մասին անհանգստանում է նաեւ ժյուրին: Գարիկ Պապոյանը հաղոդման ավարտից հետո ավելի մտերիմ է շփվում մասնակիցների հետ, խորհուրդներ տալիս եւ խուսափում որեւէ մեկի մասին առանձին կարծիք արտահայտելուց: Երգիչ Անդրեն էլ ասում է՝ մասնակիցներից յուրաքանչյուրի նկատմամբ էլ առանձնակի վերաբերմունք ունի, ցավում է, որ ամեն շաբաթ նրանցից մեկը պետք է դուրս գա: Այսօր էլ ուրախ է, որ ոչ ոք չհեռացավ նախագծից: Կարծում է` մասնակիցը մնում է շնորհիվ հեռուստադիտողի, ամենամեծ դերը նրանն է, ասում է. «Մենք ազգովի բոլորս էլ ժյուրի ենք, նախագահ ենք, նախարար, ամեն մեկս ունի իր կարծիքը, մեծ հաշվով հեռուստադիտողը ժյուրիի ասածը չի լսում»: Իր՝ ժյուրիի  դերի մասին  խոսելիս ասում է. «Ժյուրին պիտի խորհրդատու լինի, ինքը պետք է ոչ թե իր խոսքով քննադատի, ոչնչացնի ինչ-որ բան, այլ պետք է իր դիտողություններով ստիպի, որպեսզի մասնակիցը  աշխատի շտկել թերությունները եւ հաջորդ անգամ ավելի լավ ներկայանա»:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829