«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ լսումներում հնչած բոլոր կարծիքները ցույց տվեցին մեկ բան.«Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են մեկ հարցում, որ քաղաքական համակարգի առողջացման հիմնական նախադրյալը իսկապես համամասնական ընտրակարգին անցումն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծման օրվանից հայտարարել է, որ մեր հիմնական նպատակներից մեկը խորհրդարանական կառավարման համակարգին անցումն է, եւ այսօր քննարկվող հարցը նաեւ մեր ծրագրային դրույթներից է: Մենք շատ ուրախ ենք, որ ըստ էության մեր ծրագրային դրույթը այսպիսի լայն հանրային հնչեցություն է ստացել եւ ընդդիմության գրեթե անհնարին թվացող միավորման հիմք է հանդիսացել»:
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: