Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Եռյակ դատավորները դաժան դատավճիռ կայացրեցին երիտասարդների նկատմամբ (տեսաշար)

Փետրվար 15,2012 20:10

Այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատական նիստ էր նշանակված։ Ինչպես դատարանից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը նախագահում էր դատավոր Չիչոյանը՝ Եվա Դարբինյանի և Գագիկ Ավետիսյանի հետ միասին։

PrevPhoto
NextPhoto

Եռյակը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց բավարարել Աջափնյակ շրջանի դատախազ Արայիկ Մանուկյանի միջնորդությունը և բեկանել 2011 թ. դեկտեմբերի 26-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կողմից կայացրած դատավճիռը։ Այդ դատավճռով 5 երիտասարդներ` Գուրգեն և Գևորգ Պետրոսյանները, Բաբկեն Հասրաթյանը, Տիգրան Սորտինյանը, Արթուր Հարությունյանն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, նրանց նկատմամբ նշանակվել էր 800 հազար դրամի տուգանք և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Երիտասարդները կողոպուտ կատարելու մեջ էին մեղադրվում եւ նախաքննության սկզբում ընդունել էին իրենց մեղքը, զղջացել եւ աջակցել հանցագործության լիարժեք բացահայտմանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ 5 երիտասարդներն էլ սոցիալապես անապահով, պարկեշտ ընտանիքների զավակներ են, մի մասը ծառայել է հայոց բանակում, երբևէ դատված չեն եղել, մի մասը ուսանողներ են, երբևէ ոչ մի հանցագործության մեջ ներքաշված չեն եղել, շրջապատի կողմից ներկայացվել են դրական։ Մեղադրող դատախազ Արայիկ Մանուկյանը վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել էր, որպեսզի բոլոր ամբաստանյալները վերցվեն կալանքի՝ միջնորդելով որպես պատիժ 3 տարի եւ 3 ամիս ազատազրկում, ինչը նախատեսում է ՀՀ Քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասը:

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատը ընթացել էր արագացված ընթացակարգով։ Եռյակը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը, և 5 երիտասարդները դատարանի դահլիճից վերցվեցին կալանքի՝ պատիժ սահմանելով 2 տարի 8 ամիս։ Նրանց շահերը պաշտպանում էր հանրային պաշտպան Ամալյա Ավագյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ դատարանի որոշումը անակնկալ էր ոչ միայն իր, այլ նաև դատին ներկա գտնվող անձանց համար։ Դատավոր Չիչոյանի կողմից դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, եռյակը ճողոպրեց դահլիճից, իսկ նրանց հետևից ամբաստանյալների հարազատները և դատին ներկա սովորական քաղաքացիներն ամենավերջին խոսքերն ու անեծքներն էին ուղղում։

Դատական կարգադրիչները մեծ դժվարությամբ կարողացան դահլիճից դուրս բերել ամբաստանյալների հարազատներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829