Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանից վախենո՞ւմ են

Փետրվար 15,2012 18:05

Այն բանից հետո, երբ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը որոշեց անդամագրվել ԲՀԿ-ին եւ ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում, ըստ վերլուծաբանների՝ ճանապարհ հարթելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար, ՀԱԿ մի խումբ ակտիվիստներ, մեզ հասած տեղեկություններով, հակաքայլերի են նախապատրաստվում: Ըստ լուրերի, ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ որոշել են դիմել Կոնգրեսի վերնախավին՝ Սերժ Սարգսյանի իշխանության հետ երկխոսության տարբերակներ գտնելու  եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը կանխելու համար: Մտավախությունները պայմանավորված են ոչ միայն ազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ երկրորդ նախագահի վերաբերմունքով, այլեւ  աչքի առաջ ունենալով մարտիմեկյան իրադարձությունները՝ շատերը մտավախություններ ունեն նաեւ իրենց ֆիզիկական անվտանգության առումով:

Արդյոք այս խոսակցությունները համապատասխանում են իրականությանը՝ Aravot.am-ի հարցին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը նախ անլուրջ համարեց նման  խոսակցություններն ու հավելեց. «Հնարավոր չեմ համարում, որ նման խոսակցություն կարող է լինի»:

 

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել