Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելուց բացի, իշխան ձուկ կերեք

Փետրվար 15,2012 18:05

Ասում են սննդամթերքի տեսակից կախված է նաեւ մարդու սեռական կյանքի որակը, այդ պատճառով էլ սեռական կյանքում հաղթանակներ ունենալու նպատակով մարդիկ դիմում են փորձված ավանդական հնարքների:

Սեքսուալ ճաշացանկի վերաբերյալ՝ Aravot.am-ի հետ զրույցում, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ հայերի շրջանում այս հարցում մեծ դեր ունեցավ հայտնի  «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը: Իսկ թե որոնք են այն մթերքները, որ խթանիչներ են համարվում, Վրեժ Շահրամանյանը թվարկեց. «Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Օրինակ՝ դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը, որոնցից են՝ կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաեւ մեր հանրահայտ իշխանը: Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաեւ մրգերը՝ անանասը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողը: Արեւելքում էլ, օրինակ, նռան հատիկներն են խորհուրդ տրվում զուգընկերոջը՝ սիրո գիշերից առաջ: Բանջարեղեններից՝ ծաղկակաղամբը, գազարը, կանաչիներից՝ ռեհանն է խթանիչ հանդիսանում»:

Սեքսապաթոլոգի մեկնաբանմամբ, սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ՝ ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու՝ Աֆրոդիտեի. «Աֆրոդիզիակների շարքում  նեխուրը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով  «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»՝  իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում  սիրային լավագույն ուտելիքներից է նաեւ մեղրով պիստակը: Մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մեկ ամիս շարունակ մեղրաջուր էին խմում՝ իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Բայց ամեն ինչ պետք է օգտագործել չափի մեջ, որովհետեւ այս մթերքները չարաշահելու դեպքում հակառակ արդյունք կունենաք»,-եզրափակեց բժիշկը:

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829