ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը, Վարդան Օսկանյանի «սերը» դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն պայմանավորում է նաեւ նրանով, որ հնարավոր է Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվածության են եկել իշխանության թեւերը կիսելու շուրջ : «Չի բացառվում, որ հետագայում ԱԺ նախագահի պաշտոնը հասնի Վարդան Օսկանյանին՝ որպես հետագայի ապահովության քվե»,-Aravot.am-ին ասաց պարոն Եղիազարյանը:
Նա նաեւ հումորով համեմատեց. «Վարդան Օսկանյանը Ռոբիկի (Ռոբերտ Քոչարյանի-Ն. Գ.) եւ մյուսների հետագա հարաբերությունների ԱՊՊԱ-ն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ