Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի Արաբկիրի շտաբը փակել են

Փետրվար 15,2012 16:39

Այսօր ՀԱԿ-ը հայտարարություն  է տարածել, որով դատապարտում է իշխանությունների կեցվածքը եւ հետապնդումը` ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել եւ մինչեւ մարտի 1-ը ՀԱԿ-ի գրասենյակը եւ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պետք է ազատեն Արաբկիր համայնքում` Վաղարշյան 12 հասցեում գտնվող տարածքը:

Այն կուսակցության կենտրոնական գրասենյակն էր, նաեւ Կոնգրեսի Արաբկիրի կենտրոնական շտաբը, որի ղեկավարը Արամ Մանուկյանն է: Հայտարարության մեջ ՀԱԿ-ը պահանջում է իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ:

Հայտարարության տակ ստորագրել են 8 կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Ազատություն» կուսակցությունը, «Այլընտրանք» հ/կ-ն, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը, «Հանրապետություն» կուսակցությունը եւ այլն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829