«Գրքեր չեն կարդում, չգիտեն նաև գրական հերոսներին: Շատ պատանիների մոտ դրությունը ողբալի է: Իմ կարծիքով համացանցն է խանգարում, որի դեմ պետք է պայքարել»,- ասում է 43 անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Սիմոնյանը:
Դավիթը 45 դպրոցի 10-րդ դասարանում սովորող Դավիթն ասում է. «Գրքեր չեմ կարդում, ժամանակ չունեմ»: Արմանն էլ կարծում է, որ սոցիալական կայքերն ավելի հաճելի են, քան գրքերը: «Ազատ ժամանակս անցկացնում եմ ֆեյսբուքում»,- ասում է նա: Նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից Հարութն էլ ասում է. «Սիրում եմ արտասահմանյան գրքեր: Կարդացել եմ «Անգլուխ ձիավորը», «Կոմս Մոնտե Քրիստոն», «Խորհրդավոր կղզին» և «Ռոբինզոն Կրուզոն»: Արտասահմանյան գրականությունն ինձ համար ավելի հոգեհարազատ է, մեծ հաճույքվ եմ կարդում: Չեմ հասկանում այն պատանիներին, ովքեր ասում են, թե ժամանակ չեն գտնում: Նրանք ուղղակի չեն ցանկանում կարդալ, իսկ գրքերի համար միշտ էլ ժամանակ կգտնվի»: Ինքն էլ կարողանում է ժամանակ գտնել ամեն ինչի համար, հասցնում է դասերը պատրաստել, օգտվել համացանցից և գրքեր ընթերցել: «Վերջին գիրքը, որ ընթերցել եմ Շառլոտ Բրոնտեյի «Ջեյն Էյր» վեպն էր: Շատ հետաքրքիր էր:»
43 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Կոստանյանը բոլորից տարբերվում է նրանով, որ չի օգտվում համացանցից և ասում է. « Շատ եմ սիրում կարդալ` հատկապես պատմավեպեր: Պատմավեպերից նախընտրում եմ Ռաֆֆու, Մուրացանի ստեղծագործությունները: Դրանցից են` «Սամվել»-ը, «Գևորգ Մարզպետունին», «Դավիթ Բեկ»-ը, «Խենթ»-ը, «Կայծեր»-ը: Կուզենայի նմանվել «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսին: Չեմ օգտվում համացանցից, որովհետև դա կխոչընդոտի իմ ուսմանը, իսկ ներկայիս դրությամբ այսօրվա երիտասարդութըունը նախընտրում է ավելի շատ զբաղվել համացանցով, քան տրամադրել ընթերցանությանը: Այդ ամենը կրթական մակարդակի բացակայության հետեւանքով է»:
164 դպրոցի աշակերտուհի Մարինե Գևորգյանն ԷԼ սիրում է գրքեր կարդալ. «Ավելի կարևոր և օգտակար է, քան ինտերնետը: Կարդում եմ և՜ արտասահմանյան, և՜ հայկական գրականություն: Ամենամեծ տպավորությունը ինձ վրա թողել է Ռաֆֆու «Սամվել»-ը: Վերջին գիրքը որ կարդացել եմ Սթիվեն Կինգի «Մշուշ»-ն էր, որը շատ հետաքրքիր էր: Բոլորին խորհուրդ կտամ ընթերցել Սթիվեն Կինգի գրած գրքերը, որոնք առանձնանում են մյուս գրքերից իրենց խորհրդավորությամբ և հետաքրքրությամբ»,- ասում նա:
Հարություն Հովհաննիսյան