Այսօր ասուլիսից հետո ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը համաձայնեց պատասխանել մի քանի լրատվամիջոցների հարցերին, որոնք մասնավորապես Վարդան Օսկանյանի` ԲՀԿ մտնելու թեմայով էին: Արամ Մանուկյանի դիտարկմամբ` «Ինձ համար զարմանալի է, երբ մարդը 60 տարեկանում նոր հասունանում է ու որոշում է, թե որ քաղաքական ուժին է ինքը պատկանում: Այդպես է եղել վարչապետը, այդպես էր Սերժ Սարգսյանը: Ինձ համար իսկապես տղամարդու ուշ հասունանալը բացասական երեւույթ է: Քաղաքականության մեջ լինել 20-25 տարի եւ հանկարծ, ասենք, Տիգրան Սարգսյանը 48 տարեկանում որոշի, որ ամենալավ կուսակցությունը Հանրապետականն է, էլ չեմ ասում Վանուշ Խանամիրյանը եւ մնացած բոլորին, որոնց ստիպեցին 80 տարեկանում հասկանալ, որ նրանք ի ծնե «Բարգավաճ» են կամ «Օրինաց երկիր»: Ամոթ է, լուրջ եմ ասում: Դա թեթեւսոլիկի վարք է: Էդ մարդը 60 տարեկանում, 20 տարի լինելով քաղաքականության մեջ, նոր հասունանում է եւ հասկանում է, որ ինքը լիբերալ է կամ սոցիալիստ է: Խնդամ այդ մարդկանց վրա, այդքան բան: Խնդամ այդ մարդու վրա, որը խաղալիք է: Պարզ չի՞, որ հասունացում չի դա, իրեն թելադրել են, այսինքն՝ ոչ թե ինքը ուշ է հասունացել, այլ կա’մ ուշ է հասունացել կամ ինքը համաձայն է խաղալիք լինելու»:
Aravot.am-ի հարցին` ո՞վ է թելադրել, Ռոբերտ Քոչարյա՞նը` նա պատասխանեց. «Կարեւոր չի տերը ով է, ինձ համար ցավ է, երբ մարդը տեր է փնտրում ու տիրոջ թելադրանքով է գնում: Կա մի սիրուն ասացվածք` ստրկատերն ի՞նչ անի, եթե ստրուկն ուզում է ստրուկ մնալ: Ստրուկի կարգավիճակն է ինձ ցավալի, ոչ թե ստրկատիրոջ»:
Եվս մի քանի անգամ մեր փորձերին, թե Դո՞ւք էլ եք համարում, որ Օսկանյանի քայլը Քոչարյանի մուտքն էր ազդարարում` պարոն Մանուկյանը պատասխանեց. «Արա, էդ անունը մի’ տվեք, չե’մ ուզում էդ անունը լսել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ