Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ առաջին «Վալենտինը»

Փետրվար 15,2012 15:30

Այս տարվա աստղագուշակը 18-ամյա Գայանեի համար սպասվածից ավելին էր նախատեսել .

«Մի քանի անգամ կարդացի իրական սերս գտնելու մասին կանխատեսումը , բայց մեկ է , չէի հավատում : Ու շատ չանցած ` գտա նրան , մինչ այժմ ոչ  մի  գտածիցս այդքան  չէի  ուրախացել, որքան  նրան  գտնելուց ( ժպտում է) : Ամեն օր զրուցում էինք , բոլորին  նկատելի էր դեմքիս անսովոր ժպիտը : Հայելու առաջ կանգնում էի ու չէի հավատում, որ այդ ես եմ: Եկավ  հանդիպման պահը ….  դողում էի ամբողջովին … ատում եմ սպասելը, բայց պայմանավորված ժամանակից  շուտ գնացի, որ սպասեմ նրան : Վրջապես տեսա  «ժպիտիս  հեղինակին »: Չեի ուզում օրն ավարտվեր , ժպիտս դառնում էր ավելի պարզ , ավելի լայն ( ժպտում է ) : Կարծես ապրում էի ինձ համար խորթ ու միաժամանակ հետաքրքիր ու դուրեկան երազների աշխարհում, անընդմեջ մտածում էի  ու զարմանալիորեն որոշեցի առաջին քայլ անել (ծիծաղում է ) . Մոտենում էր Ս. Վալենտինի տոնը , ու որոշեցի նվեր գնել  նրա համար : Շատերը կզարմանան , բայց ինձ չէր հետաաքրքրում, թե ինչ նվեր կլինի ` համոզված էի , որ ամեն դեպքում նրան դու կգա :

Ընտրեցի առաջին պատահած գրավիչ կրիչը (( ֆլեշկան ) .  նրա աշխատանքային ոլորտին բնորոշ էր դա ) ու ինձնից  գոհ համարյա վազելով հասա տուն ` շարունակելով հիմարորեն ժպտալ  (ծիծաղում է ) : Այս տարվա  Ս.Սարգսի տոնին էլ  չկերա աղի բլիթ , նա էլ չկերավ , ես համոզված էի ,որ նրան էի տեսնելու , իսկ նա ուղղակի պատճաառաբանեց ,որ չի հավատում նման բաների :

Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերն էր …ես արդեն ընկել էի մտածմունքների մեջ . «արդյոք  սխալ չի  հասկանա կամ ինչպե՞ս կընդունի  իմ այս քայլը »: Փաստորեն , ցանկանում էի անակնկալ մատուցել , բայց ինքս անակնկալի եկա , երբ  այդ գիշեր ինձ շնորհավորեց հաղորդագրությամբ : Այդ պահին միակ բանը , որ կարողացա անել ներքուստ  ուրախությունից ճչչալն էր , իսկ արտաքուստ ` պարզապես ժպտալը ( ծիծաղում է ) :

Հաջորդ օրն արդեն  հուզմունքից դողալով  հանձնեցի նվերս ու տեսա նրա ժպիտը , որն ինձ համար խոսքերից էլ առավել էր: Շուրջս արդեն ամեն բան ժպտում էր ինձ :

Ատում էի ձմեռը , սիրում եմ ձմեռը… իմ առաջին ձմեռը , որին սիրեցի …առաջին ձմեռը , երբ սիրեցի…առաջին ձմեռը , որով ժպտացի…:

 

Գայանե Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829