Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացի. «Ով տեր կանգնի ժողովրդին, նրան էլ կընտրենք» (Տեսանյութ)

Փետրվար 15,2012 15:15

Ավանդույթի համաձայն`ընտրությունների նախօրեին սկսում են ակտիվանալ տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ, քաղաքական հետազոտությունների կենտրոններ, որոնք տարատեսակ հարցումներ են իրականացնում իբր հասարակության կարծիքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ ուրվագծելու համար:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօրինակ կազմակերպությունները հիմնականում գործում են այս կամ այն քաղաքական ուժի, ավելի ճիշտ՝ իշխանության ձեռքի տակ և նրա պատվերով  պարզապես ինչ-որ թվեր են «նկարում»: Այնինչ սովորական քաղաքացիների կարծիքը հիմնականում չի համապատասխանում այդ սոցհարցումների արդյունքում արձանագրված թվերին:

Ուստի Aravot.am-ը մինի-հարցում իրականացրեց Երևանի քաղաքացիների շրջանում: Արդյունքում ուրվագծվեց մի պարզ մարդկային բանաձև` ով տեր կանգնի ժողովրդին, նրան էլ կընտրեն:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829