Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տղան սիրելու է ոչ թե նրա կոսմետիկան, այլ՝ հենց նրան». Շպարը եւ հետեւանքները

Փետրվար 15,2012 15:15

«Երբ մեծանաս, կքսվես, բալե´ս». մայրերի շուրթերից հնչող ամենաշատ հորդորն է աղջիկներին, որոնք հետագայում վերածվում են «քի´չ շպարվիր» արտահայտության:
«Շատ տխուր վիճակ է դպրոցներում, բացարձակ անարխիա: Դպրոցը դարձել է ոչ թե կրթօջախ, այլ՝ բեմ: Բարկանում ես , նեղանում են, անգամ մունաթ գալիս: Ես չեմ մեղադրում նրանց. մեղավորները ծնողներն են, որ թույլ են տալիս նման ձեւով դպրոց գալ: Մի անգամ զայրանում են ու բավարարվում , իսկ երեխան շարունակում է շպարված դասի գալ»,-բողոքում է մանկավարժ Նինա Գրիգորյանը:
Ոմանց համար կոսմետիկայի օգտագործումը վերածվել է կախվածության:
«Ես ինձ չեմ պատկերացնում առանց շպարի: Ամեն առավոտ պարտադիր շպարվում եմ, հետո անցնում մյուս գործերիս: Այնպես չի , որ ես գեղեցիկ չեմ, պարզապես ինձ դուր է գալիս այդ պրոցեսը: Միշտ օգտվում եմ թանկ կոսմետիկայի , որովհետեվ ակնհայտ տարբերություն կա էժան եվ կարգին կոսմետիկայի միջեվ»,- ասում է 24-ամյա Լիանան:
Կոսմետոլոգիական սրահներում դեմքի մաքրման մեկ պրոցեդուրան արժի 5000-6000 դրամ : Կախված մաշկի որակից`աղջիկները չեն կարող սահմանափակվել մեկով: Երբեմն պահանջվում են 5-ից ավելի պրոցեդուրաներ:
«Հաճախորդներիս մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, ովքեր դեմքի հետ կապված խնդիրներ ունեն: Ոմանց մոտ տարիքի հետ է կապված, բայց շատերի դեմքը աղավաղվում է կոսմետիկայի պատճառով: Մեծ վնաս են հասցնում մաշկի թերությունները փակող քսուքները ,որոնք փչացնում են մաշկը` չորացնելով եվ առաջացնելով բշտիկներ: Պետք է հիշել, որ բուժումից հետո չի կարելի նման կոսմետիկա օգտագործել: Լինում են դեպքեր, երբ բուժումից հետո նորից օգտագործում են անորակ քսուքներ եվ էլի բողոքներով հայտնվում ինձ մոտ: Չի կարելի մաշկը ենթարկել փորձությունների»,-նշում է կոսմետոլոգ Աննա Հարությունյանը:
Աղջիկների մի մասը գեղեցկանում է հենց արական սեռի համար: Իսկ տղաներին, ընդհակառակը , դուր է գալիս աղջկա բնական տեսքը: ԱՅԴ մասին տղաներն են ասում:
-Երեվի այս հարցը դարձել է Հայաստանի հիմնախնդիրներից մեկը (ծիծաղում է-հեղինակ):Անձամբ ես չեմ սիրում, երբ աղջիկը, թողած իր բնական գեղեցկությունը, գերադասում է նմանվել կոպիտ ասած կապիկի: Թեկուզ եվ տգեղ է, ի՞նչ անենք, տղան սիրելու է ոչ թե նրա կոսմետիկան, այլ՝ նրան:
Ինչպես ասում է Վեսելին Գեորգիեվը, կոսմետիկան գեղեցկացնում է կանանց մինչեվ անձրեվի գալը:

 

Դիանա Ադամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829