Քիչ առաջ ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին բարձրացել է եւս չորս աստիճան եւ հանգրվանել 41-րդ հորիզոնականում:
Սա անկախացումից հետո մեր գլխավոր թիմի լավագույն արդյունքն է ու դատելով մեր հավաքականի խաղային որակների բարձրացումից ու ինքնավստահ մրցելույթներից, դեռ վերջին սահմանը չէ:
Ցուցակի առաջին տասնյակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնող երկրների փոխատեղում է կատարվել եւ այն արդեն այսպիսի տեսք ունի:
1. Իսպանիա
Կարդացեք նաև
2. Գերմանիա
3. Նիդեռլանդներ
4. Ուրուգվայ
5. Անգլիա
6. Պորտուգալիա
7. Բրազիլիա
8. Իտալիա
9. Խորվաթիա
10. Դանիա
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ