«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ 5000 դրամով վաճառում են հինգ տարվա իրենց կյանքը: Մինչդեռ հինգ տարիները նորմալ հասարակության մեջ թռիչքի, ցատկի տարիներ կարող են լինել: Բայց իրենց պատճառով այդ ցատկն ուշանում ու ուշանում է: Ես չեմ կարողանում դա հասկանալ, չեմ կարողանում ելք գտնել»,- նման հոռետեսական տրամադրություններով է հրազդանյան ընտրություններից վերադարձել ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը: Տիկին Թադեւոսյանը Սասուն Միքայելյանի վստահված անձն էր:
«Առավոտ» օրաթերթ