ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանի ելույթը, որ հնչեց կես րոպե առաջ, աժիոտաժ առաջացրեց խորհրդարանական լսումների դահլիճում, քանի որ Լ. Խաչատրյանը հայտարարեց. «Մեծամասնականը վերածվում է ձեռնամարտի եւ բերում է բազմաթիվ բախումների բարեկամների, հարազատների եւ հարեւանների միջեւ»:
Մեծամասնականով ընտրված պատգամավորը հավաստեց, որ ինքը իր ընտրատարածքում աշխատում է եւ օգնում է մարդկանց, ոչ թե այն պատճառով, որ հենց մեծամասնականով է ընտրվել: Ասաց նաեւ, որ ինքը բազմաթիվ օրինագծերի հեղինակ է որպեսե մեծամասնական պատգամավոր, սակայն չի կարողանում դրանք անցկացնել, քանի որ չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժի:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ