Փետրվարի 14-ին Իջեւանում, Աղստեւի ափին ձգվող փողոցի հսկա ծառերի բներին փակցված թղթերին սրտեր էին պատկերված եւ աշխարհի տարբեր լեզուներով գրված էր` «Ես սիրում եմ քեզ»: Մեզ հայտնի չէ, թե ով է այս նախաձեռնության հեղինակը: Հավանաբար, դա կապ ունի Վալենտինի տոնի հետ:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ փետրվարի 13-ին Իջեւանում նշվել է Տրնդեզը, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում նորապսակների մասնակցությամբ հոգեւոր արարողություն է կայացել, այնուհետեւ քաղաքում մոմերով երթ է եղել, խարույկ վառվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ