Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանրապատումներ ԱԺ լսումներից

Փետրվար 15,2012 11:53

ՀԱԿը եւ «Ազատ դեմոկրատները»՝ ՀՅԴի եւ «Ժառանգության» տեղերում

Խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները դահլիճը զննելուց հետո գնացին եւ տեղավորվեցին դահլիճի այն նստարաններին, որոնք հատկացված են եւ որտեղ անցնող ամբողջ գումարման ընթացքում նստում են Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը»:

Երվանդ Բոզոյանը եւ Անդրանիկ Թեւանյանը՝ ՕԵԿի տեղերում

Համոզված ենք, որ խորհրդարանական լսումների մասնակիցները բոլորովին պատահաբար են նստել դահլիճի այս կամ այն տեղում, օրինակ՝ լրագրողները շատ հարմարավետ տեղավորվել են կառավարության եւ ՀՀԿ-ի համար նախատեսված տեղերում, իսկ Անդրանիկ Թեւանյանը եւ Երվանդ Բոզոյանը՝ ՕԵԿ-ի տեղերում:

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ ԲՀԿի շարքերում

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որը բավականին հուզված էր ներկայացել (արտաքուստ այդպիսի տպավոպություն ստացանք) խորհրդարանական լսումներին, առանց երկար-բարակ մտածելու տեղավորվեց ԲՀԿ-ին հատկացված տեղում:

«Մանդատները դնել աճուրդի»

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որըը լսումների հիմնական զեկուցողն էր, հայտարարեց, որ պատգամավորն իր մանդատը պետք է ստանա ամբողջ ժողովրդի կողմից եւ ոչ թե 50-60 հազարի: Նաեւ առաջարկեց (հուսանք՝ կատակով). «Եկեք աճուրդ հայտարարենք, ով շատ կվճարի, կստանա այդ մանդատը»:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829