Այսօր ժամը 11-ին սկսվեցին խորհրդարանական լսումներ՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական թեմայով: Լսումների նախաձեռնողը խորհրդարանական ուժերն են:
Լսումները սկսելով, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե այս թեման ակտիվանում է հատկապես բոլոր ընտրություններից առաջ:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մտնելով խորհրդարանի նոր դահլիճ (ըստ ամենայնի վերանորոգումից հետո նրանք դահլիճը չէին տեսել) զննողական հայացքով նայեցին աջ ու ձախ եւ գրեթե միաժամանակ փաստեցին՝ ամեն ինչ փոխել են, հնից ոչ մի բան չի մնացել:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ