Հարկավոր Է արձանագրել, որ ԲՀԿ-ն ոչ միայն չսահմանազատվեց Քոչարյանից, այլեւ իր շարքերն է ընդգրկում մի անձնավորության, որի անունն ասոցացվում է 2008թ. մարտի 1-ի հետ։ Ի վերջո, դժվար թե որեւէ մեկը մոռանա՝ ինչպես էր մարտի 1-ին ԱԳ նախարարը, թողած արտաքին քաղաքական հարցերը, հեռուստատեսությամբ խոսում երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։ Այնպես որ, մարտի 1-ի պատասխանատուներից մեկին իր կուսակցության շարքերն ընդգրկելով՝ ԲՀԿ-ն եւս հայտնվում է այդ օրը թափված արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգի առաջ։
«Այդ մարդիկ քանի՞ տարի պետք է ապրեն, որ հասունանան եւ որոշեն՝ որ քաղաքական հոսանքի կրող են իրենք։ Վարչապետը 50 տարեկանում որոշեց անդամագրվել ՀՀԿ–ին, Օսկանյանը 60-ում՝ ԲՀԿ-ին։ Հետաքրքիր է՝ մինչ այդ, գաղափարական, կուսակցական այդ բանը կա՞ր նրանց մեջ, թե՞ չկար։ Մի՞թե այդքան ուշ են հասունանում այդ մարդիկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»