Հատված ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից
– Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի այցը Ծաղկաձոր հենց ընտրությունների օրը պատահականությո՞ւն Էր, թե՞ ոչ։
– Իմ ունեցած տեղեկություններով՝ 15:00-ի սահմաններում Ս. Սարգսյանը հեռացել է։ Մինչ 14:00-ը զանգահարել եմ պարոն Ջհանգիրյանին եւ ասել, որ սարսափելի բան Է կատարվում ընտրատեղամասում։ Գալիս են ընտրության, աչքերով ման գալիս իրենց տերերին, քվեախցիկից դուրս են գալիս թերթիկը բաց վիճակում, որպեսզի ցույց տան՝ ում են քվեարկել՝ փող ստանալու համար։ Կեսօրին դադարեց սովյալ մարդկանց հոսքը, այդ պատճառով էլ գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախնական արդյունքներով քվեաթերթիկները բացելուց հետո հաղթող էր Սասուն Միքայելյանը, դե Դանիելյանի թիմն ինչ արել՝ առավոտյան արել էր արդեն ։
Կարդացեք նաև
– Ամփոփելով Հրազդանի ղեկավարի ընտրությունները՝ ՀԱԿ–ն ի՞նչ դասեր քաղեց, ինչպե՞ս կարող եք մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանխել ընտրակաշառքի բաժանումը։
– Պետք է բնակչությանը փրկել քաղցից, անել այնպես, որ քաղաքացին 5000 դրամի համար չծախի իր ճայնը, 1 օր կուշտ լինելու համար չորոշի հազարավոր մարդկանց ապագան։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»