Հատված դերասան Հրանտ Թոխատյանի հետ հարցազրույցից
– Ի՞նչ է անհրաժեշտ անել Հայաստանում, որ իրավիճակը փոխվի, մարդիկ հավատան իրենց վաղվա օրվան, մարդկանց հայացքները դատարկ հւ անհույս չլինեն։
– Պետք է ընտրություններին փող չվերցնեն՝ մեկ։ Ազատ պետք է ընտրեն։ Իմ ընտրությունը պետք է լինի ազատ, ես գնամ եւ ձայնս տամ այն մարդուն, ում գտնում եմ հարմար, միգուցե ես սխալվեմ, բայց ազատ լինեմ։ Իմ սխալի մեջ էլ պետք է ազատ լինեմ։ Չպիտի ինձ ստիպեն, չպիտի ես դուրս գամ փողոց եւ գոռամ՝ իմ ձենն առան, որովհետեւ ոչ ոք չի կարող առնել, եթե ես չծախեմ։ Ծախող կա, որ առնող Էլ կա։ Եթե ծախող չլինի, առնող էլ չի լինի։ Ասում են՝ մեզ կվախացնեն։ Ո՞վ։ Այդ վախացնողների մասին դուք էլ եք գրում, շատ տեղեր ենք դրա մասին կարդում։ Ընդամենը քանի %-ն են նրանք կազմում՝ 5-6-7%-ը, 10%-ը։ 90%-ն էլ հո մենք ենք, ինչպես կարող է 10%-ը 90-ին վախացնել, թող մի օր չվախենան, մի օր, մոռանան մի օր վախի մասին, թող ասեն՝ չեմ ուզում էդ 5 կամ 10 հազար դրամը, թող էս մի օրն էլ իմ երեխան սոված մնա, էդ մի կիլո լոբին թող չտան։ Թող ասեն՝ այսօր ես իմ երեխային մի կերպ կպահեմ, բայց այդ օրը գնան եւ ընտրություն անեն, որ հետո պահանջեն։ Ես այսօր իրավունք չունեմ պահանջեմ որեւէ պատգամավորից մի բան, որովհետեւ այդ պատգամավորն առել է մի հարյուր իմպեսներին, դարձել է պատգամավոր, դրա համար էլ այսպես է խոսում։ Մենք ժողովրդի ծառա հասկացողությունը մոռացել ենք, մնացել է էն 80-ականների վերջում կամ 90-ականների ամենասկզբում։ Դրանից հետո սաղ մուննաթ են։ Հլը ոի բան Էլ մենք ենք պարտական, որ ինքը պատգամավոր է, որ ինքը գալիս է, ես իրեն պետք է ճանապարհ տամ, ինչո՞ւ։ Ինքը պիտի կանգնի, դուրս գա օգնի մեկին, որը փողոցն է անցնում, շնորհակալ լինի էդ մարդուն, որ իրեն վստահել են, որ ինքն այնտեղ նստի, օրենքներ մշակի, այլ ոչ թե մենք ենք իրենց պարտական։ Ա՛յ, էդ մտածելակերպը պետք է փոխվի։ Վախի զգացողությունը պետք է դուրս գա, եւ մարդկանց մեջ մտնի օրենքի նկատմամբ վախը, որպեսզի մարդն իմանա, որ վաղը ինքն իր արած յուրաքանչյուր քայլի համար պետք է օրենքի առաջ պատասխանատու լինի։ Այսօր մեզ մոտ դա չկա։ Օրենք, խիղճ եւ ազատություն:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»