Հետաքրքրականն այն է, որ Վարդան Օսկանյանը իր անդամակցության մասին հայտարարում է կոալիցիոն հայտարարությունից հետո, որում իշխող կուսակցությունները նշում էին, որ պայմանավորվել են առաջիկա ընտրություններում առանձին ցուցակներով և ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցությամբ հանդես գալու հարցում:
Այլ կերպ ասած` Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ, այդ հայտարարությունից մեկ օր անց, հուշում է, որ կոալիցիոն այս հայտարարությանը միանում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ինչը, մեծ հաշվով, նշանակում է, որ նա էլ ընդունում է խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախագահությամբ գծված կանոններով խաղը: Ընդ որում` չի բացառվում, որ միգուցե հենց այդ իսկ պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանին տրվում է քաղաքական ակտիվ զարգացումներում որոշակիորեն բացված ներգրավվելու հնարավորություն:
«Ժամանակ»