Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. արդար ընտրությունների մասին իշխանությունների խոստումները սուտ են

Փետրվար 15,2012 10:45

ՀՀԿ-ի նախօրեին տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ կոալիցիոն ուժերը պայմանավորվել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, միայն խոսքե՞ր եք համարում՝ մեր հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ, Հրազդանում անցկացված ընտրությունները արդեն բավարար հիմք չեն հանդիսանո՞՚ւմ, որ մենք հասկանանք, որ իշխանությունների բոլոր խոստումներն ուղղակի սուտ են»։

Կոնգրեսի համակարգողը եւս ասաց, որ իր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը եւ մասնավորապես ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ որեւէ այլընտրանքային հնարավորություն չստեղծվի որեւէ այլ քաղաքական ուժի համար, եւ եթե ՀՀԿ-ին իսկապես հաջողվի հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ունենալ, ապա իսկապես բոլոր իր հետ համագործակցած ուժերին սպառնում է կատարյալ ոչնչացում կամ հնազանդեցում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829