Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. «ՀԱԿ-ն իր հիմնական կռիվը պետք է տա փողոցներում»

Փետրվար 15,2012 10:44

Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ հարցազրույցից

Պարոն Այվազյան, ի դեպ, ՀԱԿ քաղխորհրդի նիստերը եւս վերջին շրջանում կարծես հետաձգվում են։ Արդյոք ՀԱԿ համամասնական ցուցակի հարցն  այդքան դժվար լուծելի է՞։ Ի՞նչն է հատկապես խանգարում, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։

 

– Ես տեղյակ չեմ, որ նիստեր չեն եղել։ Բայց գիտեք ինչ, դա շատ բարդ խնդիր է, շատ բարդ, բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկում են, բազմաթիվ հարցեր կան, որոնք բանավեճի առարկա կարող են լինել, ես կարծում եմ՝ շատ ծանր է, բայց ի վերջո ՀԱԿ-ի ցուցակի հարցում համաձայնության կգան։ Մեկ կուսակցության ներսում է բարդություն լինում, դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս հսկա հզոր կառույցի շրջանակներում հզոր անհատականություններ, շատ կուսակցություններ, քաղբանտարկյալներ։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ ծանր աշխատանքի առաջ է կանգնւսծ ՀԱԿ-ի ղեկավարությունը։

Ասացիք՝ հզոր անհատականություններ, բազմաթիվ կուսակցություններ, բայց ցուցակի անցողիկ տեղերը, հասկանալի է՝ անսահմանափակ չեն: ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման արդյունքում կարո՞ղ է դժգոհություններն այնուամենայնիվ այնքան մեծ լինեն, որ կառույցը պառակտման խնդրի առջեւ կանգնի:

– Քաղաքականությունն այնպիսի բան է, որ հնարավոր չէ դա բացառել, բայց պետք է այնպես անել, որ ցուցակների կազմման այս պրոցեսից դուրս գանք ավելի ուժեղացած եւ ոչ թե թուլացած։ Իհարկե, իմ անձնական տեսակետն այն է, որ ՀԱԿ-ն իր հիմնական կռիվը պետք է տա փողոցներում եւ ոչ ցուցակներ կազմելու ընթացքում։ Պետք է իշխանություններին նորից ստիպել եւ հետ չկանգնել, որ իշխանությունները մեծամասնական համակարգը վերացնեն, հենց այս բանով պետք է սկսի Կոնգրեսը ժողովրդին փողոց դուրս հանել։ Իսկ ցուցակների հարցում, ամեն դեպքում, պետք է գոնե այնպես անել, որ նեղացած մարդիկ չլինեն։

Կարծում եք դա հնարավոր կլինի՞։

– Ես լիովին համաձայն եմ՝ ոչ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829