Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հինգ ձայն Պուտինի համար

Փետրվար 14,2012 22:10

Իսկ ահա ռուս տատիկների վերաբերմունքը Պուտինի հանդեպ միանշանակ չէ:

Մարտի 4-ին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին կմասնակցի նաեւ  ներկայումս Նոյեմբերյան քաղաքում բնակվող, Ռուսաստանի բնակիչ հանդիսացող  հայազգի 5 թոշակառու: Նրանք զանգահարել  են Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ տեղեկացել, որ մարտի 4-ին  կարող են քվեարկել դեսպանատանը բացվելիք ընտրատեղամասում: Ինչպես հայտնեց կենսաթոշակառու Ռիգա Գիշյանը, իրենք  մտադիր են իրենց ձայնը տալ Վլադիմիր Պուտինին: Պուտինին սատարելու համար  Նոյեմբերյանից Երեւան հասնելու եւ վերադառնալու համար նրանք  այդ օրը 400 կմ ճանապարհ են կտրելու: ՌԴ ներկայիս վարչապետին հայազգի թոշակառուների նախապատվություն տալը   պայմանավորված է նրանով, որ նրանց ստացած կենսաթոշակի գումարը  2,5-3 անգամ գերազանցում է նույնքան ստաժ ունեցող ՀՀ քաղաքացիների թոշակին:

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829