Այսօր Aravot.am-ը Վալենտինի օրվա առիթով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սերը նրա համար: Պատգամավորը սիրո մասին խոսելիս կարմրեց. «Սերն այնպիսի զգացմունք է,այնպիսի երեւույթ է, որ աննկարագրելի է: Ինձ համար դա իսկապես շատ ցավոտ խնդիր է եւ բարդ խնդիր է, որովհետեւ մինչ այսօր ինքս նաեւ ունեմ որոշակի խնդիր: Չլինելով դեռ ամուսնացած`ինձ համար դա իսկապես լուրջ խնդիր է»:
Արայիկ Հովհաննիսյանն ասաց, որ սիրահարված եղել է եւ կարծում է` սերն ամենակարեւոր զգացմունքներից է. «Ամենակարեւոր բանը, որ մարդու կյանքում կա` լինել սիրված եւ սիրել ուրիշի»: Ըստ պատգամավորի, սիրահարված մարդը շատ ավելի բարի է:
Մեր զրույցի վերջում Արայիկ Հովհաննիսյանը եկավ եզրակացության, որ այն լրագրողները, որոնք «Հայելի» ակումբում ասուլիսի ընթացքում իրեն «վատ» հարցեր էին տալիս, հաստատ սիրահարված չէին, դրա համար էլ չար էին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև